Փաստ 1․ Հայաստանը ցորենի 70 տոկոսը ներկրում է, մեր ինքնաբավությունը կազմում է շուրջ 30 տոկոս:
Փաստ 2. Հայաստանը Արցախից ամեն տարի ստանում էր շուրջ 70 հազար տոննա ցորեն, պահանջարկի 12-15 տոկոսը, մինչև Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանին հանձնելը:
Փաստ 3. Հայաստանը ներկրվող ցորենի 95 տոկոսը բերում է ՌԴ-ից (շուրջ 370 հազար տոննա՝ ամեն տարի):
Փաստ 4. Հայաստանը հարաբերությունները սրում է Ռուսաստանի հետ, ու էնտեղից զգուշացնում են, որ ցորենի խնդիր ունեք, մի «բզբզեք» ձեզ կերակրողին:
Փաստ 5. ՀՀ էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարն ասում է՝ Հայաստանում ցորեն աճեցնելը ձեռնտու չէ:
Փաստ 6. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե Հայաստանը կարող է ցորենից անցնել բրնձի, որպեսզի ուրիշներին (նկատի ունի Մոսկվային) թույլ չտա թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները։
Արմեն Գրիգորյանը ասում է, որ տնտեսության այս բազմազանությունը քննարկվել է 2024 թ․ ապրիլի 5-ին՝ Բրյուսելում, Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանդիպման ժամանակ։
Այսինքն, այդ մարդիկ Բրյուսելում դեռ ապրիլ ամսին քննարկել են, որ կարող ենք և ցորեն չուտել։
Հարց՝ եթե սրանք շարունակեն էս տեմպերով ու խելքով, ի՞նչ է ուտելու Հայաստանի «հպարտ» և «դուխով» ժողովուրդը։
Հ․Գ․ Արմեն Գրիգորյանը երևի տեղյակ չէ, որ Հայաստանը բրինձը ևս ներկրում է: Կամ էլ, ըստ նրա, կախվածություն է համարվում այն, եթե Հայաստանը որևէ բան է ներկրում ՌԴ-ից, իսկ եթե ներկրում է այլ երկրից, ապա դա ինքնիշխանություն է:
Սևակ Հակոբյան